National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.11.2023
Դրական եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթին
1 / 5

Նախագծերի ընդունման պարագայում կբարձրացվի փասթաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը եւ կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նոյեմբերի 23-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նոտարիատի մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

Փոխնախարարի խոսքով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի եւ «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման ընթացակարգը եւ հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ եւ դրանց կատարող անձանց շրջանակը:

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջեւ առկա հակասություններից եւ հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:

Հիմնական զեկուցողը, անդրադառնալով փոփոխություններին, նշել է, որ «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի անվանումը փոխարինվում է «էլեկտրոնային հյուպատոսական» բառերով:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն իր ելույթում նշել է, որ օրենքը երկար ժամանակ փոփոխությունների չէր ենթարկվել եւ կատարած փոփոխությունները հնարավորություն կտան ավելի հեշտ աշխատել քաղաքացիների հետ: Կարեւորելով փոփոխությունները՝ նա  ասել է. «Արդյունքում հստակեցվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները: Սրա շահառուներն արտերկրում գտնվող մեր հայրենակիցներն են»:

Հանձնաժողովն օրենքների նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am