National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.11.2023
Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն
1 / 9

Նախագծերի ընդունման հիմնական նպատակը Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների համապատասխանեցումն է գործող «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների հարկային պարտավորությունների առաջացման, հաշվարկման կամ դադարեցման առումով: Խոսքը վերաբերում է սնանկության վարույթի ընթացքում, դրանից առաջ կամ հետո առաջացած պարտավորություններին: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Փոփոխություններով ակնկալվում է օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասն օրենքի դրույթներին համապատասխանեցնել, ինչպես նաեւ հստակեցնել օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ եւ հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսել:

«Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն, իսկ սնանկ ճանաչված պարտապանը՝ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն: Կկանոնակարգվեն մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների եւ դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը»,- շեշտել է ՊԵԿ փոխնախագահը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ն է միտված նախագիծը՝ այն պետությա՞ն շահերից է, իրականում սնանկության գործընթացով անցնողների՞, թե՝ արհեստական սնանկության դիմողների:

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ ՊԵԿ փոխնախագահը շեշտել է, որ նախագծով հարկային մարմնի վարչարարություն իրականացնելու թղթաբանությունն է վերացվելու: Այն միտված է այն սուբյեկտներին, որոնք իրականում ուզում են սնանկ ճանաչվել:

«Կեղծ սնանկության գործընթացով անցնողներին հայտնաբերելու համար գոյություն ունեն հստակ միջոցներ, նախագիծն այլ բան է կարգավորում: Իրական բիզնեսի վրա այն չեզոք ազդեցություն է ունենալու»,- հայտնել է Արթուր Մանուկյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը նշել է, որ նախագիծը երկու կարեւոր գործառույթ է իրականացնում:

«Նախագծի ընդունման արդյունքում փաստաթղթաշրջանառությունը կտեղափոխվի էլեկտրոնային դաշտ, դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի»,- նշել է խորհրդարանականն ու խնդրել հանձնաժողովի անդամների կողմ քվեարկությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am