National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.11.2023
Նախաձեռնությամբ հստակեցվում են հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերների տնօրինման հետ կապված հարցերը
1 / 4

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ:

Ըստ նրա՝ կսահմանվեն նաեւ նվերները հանրային ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների իրավական հիմքերը:

Նշվել է, որ կհստակեցվի «Հանրային ծառայության մասին» օրենքով թույլատրելի համարվող նվերների շրջանակը՝ դրանց շարքում նախատեսելով նաեւ որպես պարգեւատրում կամ պետական պարգեւ տրամադրվող գույքը:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվում է նաեւ նվերների տնօրինման լիազորությամբ օժտել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների եւ նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների ու նրանց տեղակալների ստացած նվերների հաշվառումը եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ՀՀ սեփականություն դարձող նվերների՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1.-րդ հոդվածով սահմանված դրույթներով տնօրինման եղանակների վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությունը վերապահելով Պետական արարողակարգային ծառայությանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով թույլատրելի համարվող նվերների շրջանակը՝ դրանց շարքում նախատեսելով նաեւ որպես պարգեւատրում կամ պետական պարգեւ տրամադրվող գույքը:

Պատգամավորների հարցերն առնչվել են «նվեր» հասկացությանը, նվերը թաքցնելու համար պատասխանատվությանը:

Մտքերի փոխանակությանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է վերահսկողական մեխանիզմների ներդրումը: Նշվել է, որ պաշտոնատար անձանց մեջ պետք է սերմանել բարեվարքության կանոններ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է միջավայրի եւ մարդկանց վարքագծի փոփոխության անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ օրենսդրական կանոնակարգումների հիմքում դրված է ողջամտությունը: Կարեւորվել է նաեւ նվերներ ստանալու թափանցիկության ապահովումը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի հերթական նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am