National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.12.2023
Առաջարկվում է սահմանել իրավական հիմք՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով
1 / 4

Առաջարկվում է սահմանել իրավական հիմք՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն (հիշյալ որոշումը մինչ այժմ նորմատիվ հիմք չունի), ինչպես նաեւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծմամբ պայմանավորված՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ առաջարկվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն ու դիմում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, ինչպես նաեւ նախատեսվում է հստակեցնել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են անչափահասների՝ քաղաքացիություն ստանալուն:

Հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am