National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.12.2023
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 15

Ազգային ժողովի` դեկտեմբերի 7-ի հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:

Խորհրդարանը շարունակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկումը:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ ուղղված համակարգային պայքարին, հայտարարագրերին առնչվող խնդիրներին, հայտարարագրման պատշաճ ինստիտուտի ներդրմանը, հանձնաժողովի գործունեության թերացումներին:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթում նշել է, որ նախորդ չորս տարիների ընթացքում թեկնածուն, ցուցաբերելով կամք եւ վճռականություն, փորձ է արել կայացնել ինստիտուտը: Նրա խոսքով իշխանության շահագրգռվածության նպատակն է քողարկել բարձր պաշտոնատար անձանց կողմից հնարավոր բացահայտման ենթակա խախտումները՝ մերժելով Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ ցանկացած ընտրական գործընթացի տրամաբանությամբ ցանկանում են հասկանալ՝ ինչպե՞ս է աշխատել իրենց կողմից ընտրված թեկնածուն, քանի որ դրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում: «Եվ քաղաքական անգրագիտության դրսեւորում է ասել, որ սա քաղաքական ճնշում է: Կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական առաքելության հենասյուներից մեկն է: Չափազանց շատ ենք գնահատում այս մարմինը, եւ այս քննարկումն էլ մեր սրտացավության դրսեւորումն է, որովհետեւ այստեղ քննարկում ենք նաեւ մեր ընտրությունը, ինքներս մեզ: Եթե քննադատում ենք, ուրեմն քննադատում ենք նաեւ ինքներս մեզ. դա է ժողովրդավարության դրսեւորումը»,- ասել է Հայկ Կոնջորյանը: Նա հավելել է, որ իշխանությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական պատասխանատվություն կրող գլխավոր սուբյեկտն է:  «Մեզանից բացի բոլոր այն ինստիտուտները, որոնք եւս ունեն հանրային պաշտոններ, եւս կրում են այդ պատասխանատվությունը, եւ պատասխանատվության վերաբերյալ հարցադրումներն օրինաչափ են»,- եզրափակել է խմբակցության ղեկավարը:

Եզրափակիչ ելույթում Հայկուհի Հարությունյանը պատասխանել է երկու օրվա քննարկումներում ներկայացված դիտարկումներին եւ հարցադրումներին: Նա նշել է, որ կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ներդրվել եւ կայացել է ՀՀ-ում:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի թեկնածության ընտրությանն ԱԺ պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել. հետեւաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am