National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.12.2023
Կհստակեցվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ
1 / 3

Առաջարկվում է վերացնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ ՍԴ 2023 թվականի ապրիլի 11-ի որոշման պահանջը: Առաջարկվել է նաեւ հստակեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ:

Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծառայության ընդունվողների համար ատեստավորման ժամկետ առաջարկվել է սահմանել պաշտոնին նշանակվելուց հետո 3-9 ամիս՝ գործող 3-6 ամսվա փոխարեն:

Նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար, մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը,  պահպանել նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը: «Վերանայվում են Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հստակեցնելով օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ծառայության ընդունվելու հետ կապված հարաբերությունները»,- մանրամասնել է Անդրանիկ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող նախաձեռնությունը կարեւոր նշանակություն ունի Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը պատշաճ որակով կազմակերպելու, առավել արդյունավետ ատեստավորման գործընթացն իրականացնելու տեսանկյունից: Կառավարությունն առաջարկել է օրինագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել գաղտնի հիմունքներով համալրվող ստորաբաժանումներում ծառայողների կողմից դատական պաշտպանությանը դիմելու հարցի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնել իրավակարգավորումը:

Գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am