National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.12.2023
Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը
1 / 7

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին:

Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:

«Գումարներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի նպատակով մենք պետական բյուջեով 350 մլն դոլար կարիք էինք սահմանել»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով քանի որ մենք գործ ունենք 550 մլրդ կապիտալ ծախսերի պլանավորված մեծության եւ 290 մլրդ դրամ պակասուրդի հետ, ըստ էության, գումարներն ուղղվելու են կապիտալ ծախսերին: Դրանք այնպիսի ծրագրեր են, որոնք վերաբերում են դպրոցներին, մանկապարտեզներին, ճանապարհներին, պաշտպանական ենթակառուցվածքներին, որոնք իրենց հերթին բերում են տնտեսության ներուժի բարձրացում: Բացի այդ՝ բյուջետային միջոցների համար նախապայման են հանդիսացել Կառավարության ծրագրից բխող մի շարք առանցքային միջոցառումներ, որոնք արդեն իրականացվել են եւ մեկ անգամ արդեն Համաշխարհային բանկի հետ քննարկվել են:

Նշվել է նաեւ, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ, եւ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է վերջինիս հետ 2023 թվականի ապրիլի 4-ին ստորագրված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մի շարք միջոցառումներ: Ըստ այդմ՝ կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, էներգաարդյունավետության խթանում, հանրային ներդրումների կառավարում, մթնոլորտային օդի պահպանություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում եւ այլն:

Փոխնախարարի հավաստմամբ մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2028 թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ 2042 թվականի հոկտեմբերի 15-ը՝ վարկի գումարի 3.33 տոկոսի չափով, իսկ 2043 թվականի ապրիլի 15-ին՝ վարկի գումարի 3.43 տոկոսի չափով, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ լողացող, 6-ամսյա EURIBOR + 1.61 տոկոս (31.10.2023 թվականի դրությամբ 4.092 տոկոս + 1.6 տոկոս), վարկի մարման ժամկետ` 20 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով դիտարկումները, առաջարկել է կոնկրետ նշել, թե գումարներն ինչի համար եւ ինչ նպատակով են ծախսվելու, ինչը հնարավորություն կտա ապահովել ներառականությունը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am