National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.12.2023
Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը
1 / 14

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների դինամիկան գրանցել է կայուն աճի միտում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 15,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 41 տոկոսով: Այս մասին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առեւտրաշրջանառության 37 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ երկրներին: ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն այս ամիսների ընթացքում աճել են 66 տոկոսով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 20 տոկոսով: 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների 40 տոկոսը կամ շուրջ 800 մլրդ դրամ բաժին է ընկնում միայն ՌԴ-ին: 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ է այցելել 1,8 մլն զբոսաշրջիկ, որոնցից 47,4 տոկոսը՝ ՌԴ-ից:  «ԵԱՏՄ շրջանակում ՀՀ մակրոտնտեսական այս ցուցանիշների ներկայացումը պատահական չէ, թեպետ դրանց դինամիկան գոհացուցիչ է, միեւնույնն է, մեր գնահատականներով առկա են աճի ռեզերվներ, որոնք եւս կարող են օգտագործվել: Այդպիսի ռեզերվներ գոյություն ունեն հատկապես գործարար միջավայրում առկա կապերի ընդլայնման, միության անդամ երկրներում պոտենցիալ ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման եւ փոխադարձության սկզբունքով այդպիսի ծրագրերի իրականացման համատեքստում»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը: Քննարկվել է «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրումը» հարցը: Այն ենթադրում է միեւնույն անդամ երկրների էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում եւ մեկ միասնական հարթակում ներկայացում: Հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով: Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներում ներդրումների հետգնման ժամկետներով: Ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձեւաչափը կսահմանի Կառավարությունը: «Այն կարող է մեր երկրում ապահովել հատկապես մշակվող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ, տեղական արտադրության կազմակերպման, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ տնտեսական հավելյալ աճով»,- մանրամասնել է Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի տնտեսությունը դառնա ավելի բարդ, ներդրումային ծրագրեր իրականացվեն, մեզ համար ողջունելի է այս նախաձեռնությունը»,- կարեւորելով նախաձեռնած քննարկումը՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մշակվող արդյունաբերության ոլորտում գործարկվելու է Կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը՝ ընդգծելով, որ ծրագրի մշակման ընթացքում Հայաստանը մեծ դերակատարում է ունեցել: «Այս ծրագրի իմաստն այն է, որ եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ իրար հետ համագործակցում են արդյունաբերական որեւէ ոլորտում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր բյուջեից ծախսելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավվող ֆինանսական ռեսուրսների զգալի մասը: Այն ծրագրերը, որոնք մենք կարող ենք ֆինանսավորել ոչ թե երկրի բյուջեով, այլ՝ ԵԱՏՄ համագործակցության բյուջեով, կտանենք այդ տիրույթ»,- մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը նշել է, որ Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը գրեթե ավարտվել է: Նրա խոսքով արդյունաբերական պարկը, որ նախատեսվում է կառուցել Գյումրիում, շատ հարմար հարթակ կլինի նաեւ քննարկվող ծրագրի համար:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am