National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.12.2023
Առաջարկվում է ստեղծել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ
1 / 6

Առաջարկվում է ստեղծել եւ ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը: Դա հնարավորություն կտա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում Դատական, Քաղաքացիական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերում: Նոր կարգավորումները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նա նշել է, որ փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային վարույթ նախատեսելուն, սկսվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության «Էլեկտրոնային դատարան» ծրագրի գործարկումը: Դատավարության մասնակիցներն օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում կկարողանան ամբողջ դատավարական գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Պատգամավորների հարցերը վերաբերել են տվյալների պաշտպանության անվտանգությանը, համակարգին հասանելիությանը, ծանուցման համակարգի պատշաճ գործարկմանը, գործերի վարման կարգին, համակարգի թվայնացման ձեւաչափին, դատարանում էլեկտրոնային հարթակի վարմանը, կեղծ էլեկտրոնային փաստաթղթերի հնարավորությանը եւ այլն: Փոխնախարարը նշել է, որ ի տարբերություն փաստաբանների եւ իրավաբանական անձանց` այս փուլում ֆիզիկական անձանց համար պարտադիր այս հարթակի միջոցով հայց ներկայացնելու պահանջ դրված չէ: Նշել է, որ նոր ստեղծված քաղաքացիական դատավարության համակարգը Դատական դեպարտամենտի սերվերային համակարգի վրա է, որը նույն անվտանգության չափանիշներն է ապահովելու: Արա Մկրտչյանն իրազեկել է, որ համակարգն ընդունելուց առաջ Արդարադատության նախարարության միջոցներով իրականացվել է ամբողջական աուդիտ, ստուգվել է համակարգը թե' անվտանգության, թե' ծանրաբեռնվածության եւ այլ ասպեկտներով: Նրա խոսքով համակարգն ինտեգրվել է Հայաստանում գործող շատ համակարգերի հետ եւ յուրաքանչյուր նոր համակարգի գործարկման դեպքում ինտեգրացիա իրականացնելու հնարավորություն ունի: Նշելով, որ ծանուցման համակարգը տարբերվում է sms կամ հեռախոսային ծանուցումների համակարգից` փոխնախարարը ներկայացրել է առանձնացված վարույթների մասով ծանուցման եղանակը: Նա ընդգծել է, որ նպատակն է հասնել այնպիսի իրավիճակի, երբ դատավարությունը, եթե ոչ ամբողջապես, ապա առավելապես իրականացվի թվայնացված հարթակի միջոցով: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ տեխնիկական վերազինման մանրամասները:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը, կարեւորելով թվայնացման գործընթացը, խոսել է փոփոխությունների արդյունքում դատական համակարգում հնարավոր խնդիրների առաջացման մասին:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am