National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.12.2023
Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ
1 / 3

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություներ նախատեսող նախագծերի փաթեթը:

«Դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում է իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգերն ամբողջացնելու նպատակով սահմանվում են կարգավորումներ` ուղղված բացասական եզրակացության դեպքում դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելուն: Այսպիսով ամբողջությամբ կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը:

Փոխնախարարի տեղեկացմամբ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանի խոսքով փոփոխությունները կնպաստեն համապատասխան պետական մարմիններում բարեվարքության աստիճանի բարելավմանն ու պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` նշելով, որ նախաձեռնությամբ ընդլայնվում են գործող կառուցակարգերը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը կարեւորել է նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով պատգամավորների մտահոգությունները վկայում են այն մասին, որ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ է լավարկել նախաձեռնությունը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախաձեռնությունը, համաձայնել է գործընկերների այն դիտարկման հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կանխարգելիչ դերակատարություն ունենա եւ չդառնա մահակ այս կամ այն պաշտոնյայի համար: Ըստ պատգամավորի` նախաձեռնությամբ կրկին նոր լիազորություններ են տրվում  ԿԿՀ-ին, որոնք վերջինս պետք է յուրացնի, որի համար ժամանակ է հարկավոր: «Մենք պետք է մտածենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թվակազմն ընդլայնելու մասին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը: Նա առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկում:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am