National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.8.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
30.08.2006
Քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը օգոստոսի 30-ի նիստում քննարկեց ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ներառվելիք 12 օրենքի նախագծեր: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ` 12 օրինագծեր էլ հանձնաժողովը կքննարկի սեպտեմբերի 8-ի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց իր, ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Վլադիմիր Բադալյանի հեղինակած «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամ եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակությունն ու խնամքն իրականացնող աշխատողների աշխատանքի վարձատրության հավելում, ընդ որում` նրանց աշխատավարձը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից, ինչպես նաեւ սահմանվում է հավելավճար, որը չի կարող պակաս լինել աշխատավարձի 50 տոկոսից, որի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունըվերը նշված աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնությանը կողմ է, բայց առաջարկում է աշխատավարձի հավելումը կատարել նվազագույն աշխատավարձի հաշվարկով, այն է` նրանց աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի եռապատիկից, իսկ հավելավճարը չի կարող պակաս լինել նրանց աշխատավարձի 50 տոկոսից, ինչը պետական բյուջեից 150 մլն դրամի հատկացում է պահանջում:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի տեղեկացմամբ`«Կրթության մասին» ՀՀ օրե նքում միջին աշխատավարձի վրա խարսխվածբարձրացումն է ամրագրված, բայց քանի որ վերջնական արդյունքում գումարը նույնն է, իրենք սկզբունքորեն դեմ չեն ՀՀ կառավարության առաջարկին:

Հանձնաժողովը դ րական եզրակացությամբ երաշխավորեց օրինագիծը` նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ներկայացրեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սիրողական ռադիոօպերատորական գործունեության համար սահմանել օրենքով կարգավորվողթույլտվություններ, այնինչ այդ գործունեությունը գործող օրենքով ենթակա է լիցենզավորման, որը ռադիոսիրողների համար առաջացնում է տարիքային սահմանափակում: Պարոն Մանուկյանը տեղեկացրեց, որ օրենքի որոշ դրույթների փոփոխությունների այլ առաջարկներ եւս ունի, ուստի հանձնաժողովը որոշեց օրինագիծը առայժմ երաշխավորել նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար, իսկ նոր առաջարկությունները գրավոր ներկայացնելուցհետոքննարկել օրինագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը:

ԱԺ պատգամավոր Վ իկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր հեղինակած «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ըստ հեղինակի` շրջանառության մեջ է 2003 թվականից, քննարկվել է թատերական գործիչների միությունում եւ հավանության է արժանացել: Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է 4 առաջարկություններ, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են, եւ հեղինակը պատրաստ է ընդունել դրանք: Պարոն Դալլաքյանն առաջարկեց օրինագիծը ընդգրկել նստաշրջանի օրակարգում այն պայմանով, որ ինքը չի պնդիքառօրյա նիստերի օրակարգ մտցնելու համար, մինչ ՀՀ կառավարությունը կներկայացնի իր համանուն նախագիծը. հետագայում հնարավոր է նաեւ, որ կառավարության հետ համատեղ նախագծով հանդես գան:

Իր հեղինակած «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» օրինագծի վերաբերյալ նույն առաջարկությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունն աշխատում է նույնանուն օրինագծի վրա, պատրաստակամություն հայտնեց միասին աշխատել արդեն օրինագիծ ներկայացրած հեղինակների հետ, բայց առաջարկեց մինչեւ իրենց նախագիծը ներկայացնելըքննարկվող նախագծերը չընդգրկել նստաշրջանի օրակարգում:

Հանձնաժողովը որոշեց նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար երաշխավորել Վիկտոր Դալլաքյանի եւ Մեխակ Մխիթարյանի հեղինակած նախագծերը, սակայնչքննարկելքառօրյա նիստերի օրակարգ մտցնելու հարցը մինչ ՀՀ կառավարությաննախագիծ ներկայացնելը: Հետագայում հեղինակների համաձայնությամբ կորոշվի` համատեղ օրինագիծ է ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը, թե այլընտրանքային:

Հանձնաժողովը երաշխավորեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելՀանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2005 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը, իսկ յոթ օրինագծերի քննարկումները հեղինակների առաջարկությամբ հետաձգվեցին:


30.08.2006
Պեկին պաշտոնական այցի հրավեր
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզո Սյուելյանին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի խորացման խնդիրներ: Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզո Սյուելյանը ԱԺ նախագահ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am