National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
21.12.2023
Բոլոր երեխաները Նոր տարուն սպասում են անակնկալի, եւ մենք ցանկացանք ուրախություն եւ ժպիտ պարգեւել նրանց. Ռուստամ Բաքոյան
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն իր նախաձեռնությամբ հանձնաժողովի անդամներ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանի ու Տիգրան Պարսիլյանի հետ  դեկտեմբերի 21-ին այցելել է ՍՕՍ մանկական գյուղ «Կոտայքի» մասնաճյուղ:

Գյուղի փոքրիկ բնակիչների օրն իրական տոնի վերածելու համար կազմակերպվել էր ամանորյա հրաշք պարգեւող տոնական միջոցառում:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ հանձնաժողովի գործունեության ուղղություններից է նաեւ երեխայի իրավունքները: Նա կարեւորել է երեխաների նկատմամբ ուշադրությունը եւ հոգատարությունը: «Բոլոր երեխաները Նոր տարուն սպասում են անակնկալի, եւ մենք ցանկացանք ուրախություն եւ ժպիտ պարգեւել նրանց: Հանձնաժողովը պարբերաբար նման այցեր է կատարելու տարբեր մանկական հաստատություններ»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

ՍՕՍ մանկական գյուղի «Կոտայքի» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանը, անդրադառնալով իրականացվող ծրագրերին, նշել է, որ կազմակերպության նպատակը երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ու ապահովումն է:

Երեխաներն ԱԺ պատգամավորներից ստացել են նվերներ, անցկացրել ուրախ ու հետաքրքիր օր: 
 


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am