National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.01.2024
Փոփոխություններ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ կից օրենքներում
1 / 9

2021 թվականին ընդունվել են երկու կարեւոր՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքները, որոնցով պայմանավորված 2022 եւ 2023 թվականներին անձի ֆունկցիոնալության ներդրման համակարգին վերաբերող եւս 15 օրենք է փոփոխության ենթարկվել: Դրանք անհրաժեշտ էին առաջին մակարդակում նոր կարգավորումների գործարկման համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ի նիստի ժամանակ:

Հիմնական զեկուցողի խոսքով շրջանառվում են կից գերատեսչություններին վերաբերելի օրենքներ, եւ եզրութաբանական տեսանկյունից պատշաճ կիրառում ապահովվելու նպատակով կատարվում են վերոնշյալ փոփոխությունները, հասկացությունները ներդաշնակեցվում են:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի քայլերի հաջորդականությամբ: 2024 թվականից բժշկասոցիալական փորձաքննությունը փոխարինվում է անձի ֆունկցիոնալության գնահատմամբ: Նա հարցրել է՝ ֆունկցիոնալության գնահատման համար ի՞նչ քայլերի հաջորդականությամբ անձը պետք է գործի:

Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ վերափորձաքննության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի վատթարացման պատճառով ֆունկցիոնալության գնահատման համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց՝ սպասարկում իրականացնող բնակչության բժշկական օգնություն տրամադրող առաջնային օղակ (պոլիկլինիկա կամ հիվանդանոց): Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է հատուկ համակարգ, որով անձի համապատասխան բժշկական հետազոտությունների հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ուղեգրում է կատարում, եւ քաղաքացին որեւէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա: Այնուհետեւ անձը կարող է մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (գործում է 49 նման կենտրոն)՝ հատուկ աշխատակիցների օգնությամբ լրացնելու դիմում: Քաղաքացիները կարող են նաեւ օնլայն եղանակով լրացնել վերոնշյալ դիմումը, որից հետո որոշակի ժամկետում գնահատման օրվա վերաբերյալ կստանան համապատասխան ծանուցում:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարի տեղակալին նոր համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ, որոնց առնչությամբ տրվել են մանրամասն պատասխաններ:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:


09.01.2024
Տեղեկատվություն
Հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, 334 սրահում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ պատգամավորների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ ԿԲ նախագահն ու տեղակալները, ԿԲ խորհրդի անդամներ, ո...

09.01.2024
Մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեություն կսահմանվի. ԿԳՄՍ փոխնախարար
Նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության պետական թանգարանում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների ե...

09.01.2024
Կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը
Համաձայնագրի վավերացումով կկարգավորվի  գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար:...

09.01.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

09.01.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությ...

09.01.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am