National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.01.2024
Մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեություն կսահմանվի. ԿԳՄՍ փոխնախարար
1 / 3

Նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության պետական թանգարանում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ հանձնաժողովի անդամներին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները:

Զեկուցողի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով:

«Կարգավորումների ընդունման արդյունքում կհստակեցվեն լիազոր պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը եւ այլն: Կամրագրվեն թանգարանների օգտագործման նպատակները, թանգարանների խորհրդի լիազորությունները»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը: Նա հավելել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ բնագավառում կկարգավորվեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունները:

Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են թանգարանների կարգավիճակի հստակեցմանը, ոլորտում աշխատողների թվին ու նրանց աշխատավարձերի բարձրացմանը, պետական թանգարանների նմուշների օտարման հնարավորությունների արգելքին  եւ այլ թեմաների:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախարարության հետ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը խոսել է թանգարանային նմուշների պահման պայմաններից, թանգարանների կառավարման ձեւից եւ դրա արդյունավետությունից: Թագուհի Ղազարյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ առաջարկվող նախաձեռնությանը:

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովը որոշել է հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովում կազմակերպել «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:


09.01.2024
Տեղեկատվություն
Հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, 334 սրահում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ պատգամավորների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ ԿԲ նախագահն ու տեղակալները, ԿԲ խորհրդի անդամներ, ո...

09.01.2024
Կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը
Համաձայնագրի վավերացումով կկարգավորվի  գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար:...

09.01.2024
Փոփոխություններ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ կից օրենքներում
2021 թվականին ընդունվել են երկու կարեւոր՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքները, որոնցով պայմանավորված 2022 եւ 2023 թվականներին անձի ֆունկցիոնալության ներդրման համակարգին վերաբերող եւս 15 օրենք է փոփոխության ենթարկվել: Դրանք անհրաժ...

09.01.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

09.01.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդականին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությ...

09.01.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am