National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
10.01.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական փաթեթներ
1 / 2

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաեւ կկարգավորվեն ընդհանուր վարութային հարցեր: Նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով այս վարչական գործիքը դրական ազդեցություն չի ունենում հարկ վճարողների հետագա վարքագծի վրա, որով էլ պայմանավորված առաջարկվում է այս պատասխանատվության նորմը ճանաչել ուժը կորցրած: Նա հավելել է, որ գործում է հարկ վճարողի պարտավորությունների կատարման բավականին արդյունավետ գործիքակազմ, սահմանված են նաեւ ուշացման համար օրական տույժեր: Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն կատարվել: Կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի փետրվարի մեկից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով էլ նախատեսվում են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսեւորումներ: Խոշոր առեւտրային ցանցերն իրենց կայքերում պետք է ունենան իրենց հետ տնտեսական հարաբերությունների կառուցման հստակ պահանջներ: Նախատեսվում են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները եւ պայմանները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց, հստակեցվում են առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները:  Սահմանվում են ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետները. պարենային ապրանքների դեպքում առավելագույն ժամկետը մինչեւ 30 օրն է, իսկ ոչ պարենային ապրանքների դեպքում՝ մինչեւ 60 օրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել է տեխնիկական երկու փոփոխություն:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am