National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.01.2024
Կանոնակարգվում են ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված իրավահարաբերությունները
1 / 5

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Հարկային եւ մաքսային ծառայություններին վերաբերող օրենքներում առաջարկվող լրացումներով հարկային կամ մաքսային ծառայություններում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, երբ չեն լինի համապատասխան պատրաստում անցած եւ հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, հարկային կամ  մաքսային ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Մյուս լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար, եթե չկան պատրաստում անցած եւ հավաստագիր ստացած թեկնածուներ, ապա դրանք կարող են զբաղեցվել այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով` մինչեւ օրենքով սահմանված կարգով հարկային, մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով:

Նաեւ սահմանվում է, որ վերոնշյալ հարաբերությունները կարգավորվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է Ազգային ժողովի` հունվարի 15-ի հերթական նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am