National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
15.01.2024
ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ են ստեղծվում հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հետ կապված
1 / 2

Համաձայնագրի նպատակն է ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Փաստաթղթով սահմանվում է անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով կողմերի փոխգործակցության կարգը: Համաձայնագիրը չի առնչվում անձանց` քրեական գործերով հետընդունման եւ հանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերին:

««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հունվարի 15-ի ԱԺ նիստում:

Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունիսի 8-ին` Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Մեր երկիրը երրորդ ստորագրող պետությունն է. Ռուսաստանը եւ Բելառուսը եւս ստորագրել են փաստաթուղթը: Նշվել է, որ Հայաստանը համաձայնագիրը ստորագրել է որոշակի վերապահումով: «Եթե մեր երկրի կողմից համաձայնագրի վավերացումից հետո այլ պետություն միանա փաստաթղթին, ապա Հայաստանն իրավասու կլինի կատարելու վերապահում տվյալ երկրի մասով»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով համաձայնագրի անհրաժեշտությունը կառաջանա այն դեպքում, երբ պարզվի, որ հարկադիր վտարման ենթակա անձի վերաբերյալ ՀՀ դատարաններն ունեն որոշում, սակայն վերջինս չունի փաստաթուղթ: Ըստ պատգամավորի` համաձայնագրի վավերացումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման ոլորտում առավել համակարգված համագործակցությանը: Ըստ Մարիա Կարապետյանի` հանձնաժողովն առաջարկում է խորհրդարանին վավերացնել համաձայնագիրը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am