National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.01.2024
Նախատեսվում է բարելավել մաքսային հսկողությունը
1 / 3

Նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար առավել արդյունավետ համակարգի ներդրում: Նպատակը մաքսային հսկողության արդյունավետության եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովումն է: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը` ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախատեսվում է սահմանել, որ մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք պետական կամ համայնքային սեփականություն են (օրինակ` մաքսային կետերում առեւտրային գործունեության իրականացումը, բանկի մասնաճյուղի տեղակայումը) գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա, որը կսահմանի ՀՀ կառավարությունը: Մրցույթի արդյունքում հաղթող անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Միաժամանակ, մաքսային հսկողության գոտի հանդիսացող մասնավոր տարածքներում (օրինակ` ժամանակավոր պահպանման պահեստներ) նախատեսվում է, որ այս կամ այն առեւտրային գործունեության իրականացումը կսահմանվի որպես նվազագույն պահանջ, օրինակ` անկանխիկի վճարման հնարավորություն, իսկ տնտեսվարողն արդեն կորոշի, թե ում հետ է կնքում պայմանագիր:

Զեկուցողին հարցեր են ուղղել պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու որոշ ընկերությունների հետ, օրինակ` «Duty Free» (անմաքս առեւտրի խանութներ) ցանցում գործող խանութների: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ  ուսումնասիրել են «Duty Free»-ների միջազգային փորձը եւ  պարզել, որ Հայաստանում այդ առումով բազմաթիվ ռիսկեր կան: Օրինակ` գնումների ծավալի վերաբերյալ էլեկտրոնային համակարգով փոխանակում չի կատարվում  մաքսային մարմնի հետ: Օրինակ` մեկ անձնագրով հնարավոր է այնպիսի քանակի գնումներ կատարել, ինչն ակնհայտ առեւտրային նպատակ է հետապնդում: Այնուհետեւ, այդ ապրանքները հայտնվում են List.am-ում կամ այլ  կայքերում, եւ դա որոշակի  խնդիրներ է առաջացնում:  ՊԵԿ նախագահը հավելել  է, որ անմաքս առեւտրի խանութների հետ կապված նախաորակավորման ընթացակարգ է սահմանվելու, որի մանրամասները որոշելու է Կառավարությունը: Կորոշվի, օրինակ, թե ինչպես պետք է ցուցադրված լինի հայրենական արտադրությունը եւ այլն: «Եթե այդ տարածքը պատկանում է պետությանը կամ համայնքին, պետք է անցկացվի մրցույթ: Պետք է նախ նախաորակավորվեն, մեր բոլոր  պայմաններին համապատասխանեն, որից հետո բոլոր տնտեսվարողները, որոնք հավակնում են  «Duty Free»-ի գործունեություն իրականացնել, կարող են դիմել եւ մրցութային կարգով հաղթող ճանաչվել, որ հայեցողական լիազորություններ այս ոլորտում չլինեն, եւ հարց չառաջանա քաղաքացիների մոտ, թե որ սուբյեկտը որ մաքսային հսկողության գոտում ինչ գործունեություն է անում, եւ ինչպես են որոշել, որ հենց այդ սուբյեկտն է իրականացնում»,- պարզաբանել է Ռուստամ Բադասյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ հունվարի 15-ի հերթական նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am