National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.01.2024
Քննարկվել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը վերաբերող համաձայնագիրը
1 / 4

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ՀՀ եւ ԵՄ առանց թույլտվության անձանց հետընդունման ընդհանուր համաձայնագրի կիրարկման անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ««ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ` «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Փոխնախարարի խոսքով առաջարկվում է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կանոնակարգել ռեադմիսիոն գործընթացները: Համաձայնագրի նպատակը փոխադարձության սկզբունքով տարբեր գործընթացների հետեւանքով Ավստրիայի տարածքում հայտնված անձանց վերադարձին առնչվող հարաբերությունների կանոնակարգումն  է:

Անդրադառնալով վիճակագրությանը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ԵՄ երկրների հետ 2023 թվականի կտրվածքով  ստացվել է 411 հայց, որոնց ՀՀ պատասխանը 92,99 տոկոսով դրական է եղել:  Նա հավելել է, որ սա ցույց է տալիս մեր երկրի պատրաստակամությունը հետ ընդունելու այն բոլոր քաղաքացիներին, որոնք անկանոն միգրացիոն հոսքերի հետեւանքով հայտնվել են ԵՄ-ի տարածքում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է համաձայնագրի կիրարկման գործընթացով: Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ եթե որոշված է, որ անձը չպետք է բնակվի տվյալ երկրում, վերջինս նույնականացված է, ապա ՀՀ կառավարության հետ շփումները լինում են ավելի կազմակերպչական բնույթի: Այս համաձայնագիրն այն դեպքերին է վերաբերում, երբ տվյալ պետությունը դեռեւս քննարկման ենթակա հարցեր ունի եւ պետք է հարաբերակցվի մեր երկրի հետ՝ դիտարկելու գործը եւ հասկանալու՝ արդյո՞ք անձը հետընդունման ենթակա է, թե՝ ոչ, եւ հետընդունման պարագայում Հայաստանն ինչպես է կազմակերպելու գործընթացը:

Փոխնախարարի խոսքով կարեւոր է, որ կանոնակարգումը հստակ լինի, եւ քաղաքացին վստահ լինի, որ, օրինակ, երբ անկանոն գործընթացների հետեւանքով հայտնվի որեւէ երկրի տարածքում, Հայաստանը պատրաստ է իրեն հետ ընդունելու եւ սոցիալական աջակցության որոշակի ծրագիր ապահովելու:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ արդեն իսկ 2013 թվականին ստորագրվել է հովանոցային համաձայնագիր, սակայն երկկողմ արձանագրություններն ավելի են հստակեցնում կոնկրետ իրողությունները, պատասխանատու մարմինների շրջանակը, գործընթացն ավելի կանոնակարգված է լինում:

Պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի դրական դիրքորոշումը եւ կոչ արել կողմ քվեարկել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am