National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
15.01.2024
Նոր կարգավորմամբ հարկային մարմինը ԿԲ-ի միջոցով պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի վերաբերյալ
1 / 3

Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումը՝ հիմնված միջազգային փորձի վրա: Բազմաթիվ երկրներում վաղուց շատ ավելի լայն հասանելիություն է նախատեսվում: Նախագծով սահմանվում է, որ ամեն տարի Կենտրոնական բանկի միջոցով հարկային մարմինը պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի ընդհանրական տվյալների վերաբերյալ: Օրենսգրքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացնելով՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքն անհատականացնող տվյալների, գործարքի մակարդակում բանկային գաղտնիք ստանալու մասին չէ, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դեպքում տվյալ բանկային հաշվով կատարված ընդհանուր շարժի՝ տարեկան մուտքերի ու ելքերի, ընդհանուր շրջանառության մասին է: «Նպատակն է դա ինտեգրել մեր ռիսկերի համակարգի հետ եւ համադրել տվյալները: Օրինակ՝ ֆիզիկական անձանց դեպքում խոսքը վերաբերում է բացառապես հայտարարատու անձանց՝ այն նույն հաջորդականությամբ, ինչպես դառնալու են հայտարարատու: Օրինակ՝ այս տարի հայտարարագիր ներկայացնելու են պետական համայնքային ծառայողները, մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների բաժնետերերը, 20 մլն դրամ եւ ավելի փոխառության հարաբերություն ունեցողները: Այդ տվյալները համադրելու ենք հայտարարագրում նշված այլ տվյաների հետ: Իրավաբանական անձանց դեպքում է ինտեգրելու ենք իրենց ներկայացրած հաշվարկների հետ եւ դուրս ենք բերելու ռիսկերը»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը: Կան նաեւ կարգավորումներ, որոնք վերաբերում են հետագա վարչարարության ընթացքում պահանջվող այլ բնույթի տեղեկություններին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am