National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.01.2024
Փոփոխություններ են նախատեսվում եկամտային հարկի վերադարձի մասին համակարգում
1 / 4

Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Ազգային ժողովը հունվարի 15-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումները, որոնք ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինելու 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, ինչպես նաեւ 2029 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ` Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:

Օրենքի նախագծով բացառություն է նախատեսված սահմանամերձ բնակավայրերի համար, որոնց ցանկը սահմանված է Կառավարության  որոշմամբ:

Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին` նշելով, որ եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ կարգավորումը սոցիալական խնդիրներ լուծելու նպատակ չի հետապնդել, այն նպատակ է ունեցել խթանել շինարարությունը:

Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am