National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.01.2024
Ներկայացվել է օրենսդրական դաշտի լավարկմանը միտված նախաձեռնություն
1 / 2

Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունմամբ: 2023 թվականից ՀՀ-ում գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը: Հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով հարակից օրենքներում եւս իրականացնել փոփոխություններ:

ԱԺ հունվարի 15-ի հերթական նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված շուրջ  երեք տասնյակ օրենքների նախագծերի փաթեթը:

«Երեք տասնյակ օրենքների նախագծերով առաջարկվում է ներդաշնակեցումներ իրականացնել հարակից գերատեսչությունների օրենսդրական դաշտերում»,- պարզաբանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Գլխադասային՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է  հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը՝ առաջարկելով կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am