National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.01.2024
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը
1 / 3

Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալու վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին եւ լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաեւ աշխարհազորային համարվող անձը: «Խնդիրն այս պահին արդիական է, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայինների մարտական հերթապահությունը կամ մարտական ծառայություն կրելու կանոնը խախտելուն: Գործող օրենսդրությամբ վերջիններս զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն հանդիսանում եւ այդ փաստով պայմանավորված՝ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները կարճվում են»,- պարզաբանել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ աշխարհազորի՝ քրեական պատասխանատվության հետ կապված խնդիրն այսօր կա եւ  անհապաղ լուծում է պահանջում: Կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը՝ Արա Մկրտչյանը եւս առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am