National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.01.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ
1 / 10

Յուրաքանչուրը պետք է առավելագույնն անի իր համայնքը զարգացնելու եւ բարելավելու համար. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ազգությամբ եզդի ուսանողների հետ հունվարի 16-ին կայացած  հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են եզդիական համայնքի խնդիրներին վերաբերող հարցեր: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է իր կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացրել եզդիական համայնքի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները:

Պատգամավորը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է հանդես գալ նոր՝ ամուսնության տարիքի շեմի բարձրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ: Հարցի վերաբերյալ կլինեն քննարկումներ, կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Ռուստամ Բաքոյանն առաջարկել է ուսանողներին մասնակցել նախատեսվող քննարկումներին եւ ներկայացնել առաջարկներ: Պատգամավորը կարեւորել է կրթություն ստանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ 40 հազարանոց եզդիական համայնքն ունի մոտ 100 ուսանող: Ըստ նրա՝ հատկապես երիտասարդներն են եզդիական համայնքի մշակույթի եւ ինքնության կրողներն ու պահպանողները, ուստի անհրաժեշտություն կա խթանելու բարձրագույն կրթություն ստանալու հարցը:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am