Սեպտեմբերի 8 -ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 11-14 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 86 հարց: ԱԺ առաջիկանիս տերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 6 պայմանագիր:
ԱԺ երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում: