National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
31.01.2024
Կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում
1 / 4

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:

Մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցում չկատարել, եթե շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը՝ ստացված շահաբաժիններից  ֆիզիկական անձի վճարած եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա եւ (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում՝ երկու եւ ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետներում չի ներկայացրել հարկային մարմին ներկայացվող՝ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, տեղեկությունները, ունեցել է անբողոքարկելի դարձած վարչական ակտով արձանագրված՝ օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 412-րդ կամ 415-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից  որեւէ մեկով խախտում, համալիր հարկային ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումների մասով՝ ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման ակտով կամ անբողոքարկելի դարձած այլ վարչական ակտով արձանագրված հինգ միլիոն եւ ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից եւ կկիրառվի այդ ամսաթվից հետո հարկային մարմնին ներկայացվող շահաբաժնից պահված եկամտային հարկը ետ ստանալու դիմումների վրա:

Արման Պողոսյանը հայտնել է, որ 2020 թվականին վերադարձվել է 4,4 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 9,6 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 10,5 մլրդ դրամ, իսկ 2023 թվականին՝ 16 մլրդ դրամ:

Պատգամավորները ներկայացրել են որոշ առաջարկներ եւ դիտողություններ՝ կապված հարկային վարչարարության խստացման հետ: Արման Պողոսյանն այս համատեքստում նշել է, որ նախագծի նպատակը կարգապահության խրախուսումն է, ինչպես նաեւ այն մոտեցումը, որ ոչ օրինապահ վարքագիծ դրսեւորող ընկերությունները չլինեն այս համակարգում:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է, թե քանի նման ընկերություն է օգտվում նշված արտոնությունից: Արման Պողոսյանի տեղեկացմամբ 2023 թվականին այս հնարավորությունից օգտվել են շուրջ 3550 կազմակերպությունների բաժնետերեր, նախորդ տարիներին թվերն ավելի փոքր են եղել: Այդ կազմակերպությունների ցանկում եղել են նաեւ բանկեր:

Ֆինանսների փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել պատգամավորների առաջարկները:

Նախագծի քննարկումը հանձնաժողովի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am