National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.02.2024
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովում
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 2-ին ներկա է գտնվել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ոլորտում որոշ ընկերությունների ծավալած գործունեությանն ու առաջարկող ծառայություններին: Հակոբ Արշակյանը, մասնավորապես, խոսել է աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների համար արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական եւ փաստաթղթային ամբողջ համակարգի վերլուծությամբ զբաղվող ընկերությունների գործունեության ու պետության համար եւս նման ծառայությունների անհրաժեշտության վերաբերյալ: «Հայտնաբերեցինք, որ չունենք տվյալների այնպիսի բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհեստական բանականության ալգորիթմն աշխատեցնել, ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունն ու դրա վրա հիմնված ավտոմատ եւ արհեստական բանականությամբ զինված վերլուծություններ կատարել: Սա հանգեցրեց մեզ այն փաստերի ընկալմանը, որ մենք, այո՛, արհեստական բանականության  համատեքստում ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ առկա է նման գրագետ բազաներ Հայաստանում ունենալու մարտահրավեր:

Նշելով, որ արհեստական բանականությունը բիզնեսում թեման առնչվում է նաեւ թվայնացմանը եւ բարձր տեխնոլոգիաներին՝ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության եւ մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է: Նա ներկայացրել է նաեւ իր դրական տպավորությունները քաղցկեղի տեղորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող ընկերություն այցից, որը եւս արհեստական բանականության ալգորիթմի միջոցով է աշխատում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ արհեստական բանականությունը մոտ ապագայում մեծ փոփոխություններ է կատարելու աշխարհում եւ դրական հնարավորությունները չօգտագործող ընկերություններն ու պետությունները կարող են հայտնվել խոր ճգնաժամի եւ հետամնացության մեջ: «Պետության աշխատանքն է նաեւ, որ կարողանանք գրագետ մոտենալ հարցերին, խնդիրները ճիշտ ձեւակերպենք, ճիշտ լուծումներ առաջարկենք ու օգտագործենք, հետ չմնանք այս կարեւոր տեխնոլոգիական հեղափոխությունից եւ կարողանանք ինչ-որ չափով առաջնորդել այդ հեղափոխությունը»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը,  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրանք անդրադարձել են, մասնավորապես, տնտեսության, ռադիոհաղորդակցության, գիտական տեղեկատվության եւ մի շարք այլ ոլորտներում արհեստական բանականության գործիքակազմերն արդյունավետ ներդնելու հնարավորություններին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, Կենտրոնական բանկի, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am