National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.02.2024
ՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Խորհրդարանը փետրվարի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Օրենսդրական փաթեթով առաջարկվող լրացումների ու փոփոխությունների նպատակն է թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը` լուծելով իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները: Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց մի մասը բխում է ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից ներկայացված դիտարկումներից, հանձնաժողովի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկումներից: Առկա են տեխնիկական, լեզվաբանական, կառուցվածքային խմբագրումներ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է հինգ տարի առաջ ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը: Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաեւ գործերի քննության արդյունավետությունը եւ քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորելու համար: Ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ` Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է կողմ քվեարկել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, ձեւակերպումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը: Միաժամանակ, զուգահեռներ են տարվել հաշմանդամության խմբերի եւ ֆունկցիոնալության սահմանափակումների միջեւ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ապահովելու նպատակով: Ըստ հիմնական զեկուցողի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրականացվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների առեւտուրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նպատակն է երկարացնել արժեշղթան եւ խթանել Հայաստանում արտադրվող մետաղական կիսապատրաստվածքների վերջնական մշակումը: Նախարարը նշել է, որ առաջարկվում է պետական տուրք սահմանել մետաղի կիսապատրաստվածքների արտահանման վրա, ինչի արդյունքում կխրախուսվեն կիսապատրաստվածքների վերջնական մշակումը, Հայաստանում վերջնական սպառման ապրանքների արտադրությունը: Առաջարկվում է օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը: Զեկուցողը նշել է, որ որոշակի աշխատանքային փորձառություն եւ մասնագիտական համապատասխան ճանապարհ անցած անձանց հնարավորություն է տրվում առանց Արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառություն անցնելու Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովում քննություն հանձնելուց, Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուց հետո Գլխավոր դատախազի կողմից նշանակվել դատախազի պաշտոնում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am