National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
07.02.2024
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
1 / 4

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է փետրվարի 7-ի ԱԺ նիստում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Արփինե Դավոյանը:

Կարեն Թումանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Թեկնածուն ներկայացրել է իրավական պետության չափանիշներին համապատասխան դատարանի անկախության, դատական համակարգի գործունեության արդյունավետության, դատարանի նկատմամբ հարգանքի դրսեւորման  եւ դատավորների բարեվարքությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու վերաբերյալ իր պատկերացումները:

«Չնայած իրականացված եւ իրականացվող մեծածավալ աշխատանքներին եւ այն ներդրված ջանքերին, որոնք գործադրվել եւ ներկայումս գործադրվում են դատական իշխանության եւ դատավորների անկախությունն ապահովելու համար՝ մեր երկրի դատական համակարգը դեռեւս ամբողջությամբ չի համապատասխանում իրավական եւ ժողովրդավարական չափանիշներին»,- ընդգծել է զեկուցողը: Նա բարձրաձայնել է, որ ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամի լիազորությունների սահմանում իր գործունեության հիմնական նպատակն է լինելու նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության մեծացմանը:

Կարեն Թումանյանի խոսքով դատական իշխանության բարի համբավը, դատարանի անկախությունը եւ արդյունավետ աշխատանքը մեծապես կախված է դատավորի բարեվարքությունից. «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը եւ խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատավորի եւ դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին եւ կասկածի տակ դնել նրա անաչառությունը»: Թեկնածուի խոսքով բարեվարք դատավորի շահն արդարադատությունն է, իսկ բարեվարք դատավորի շահի պաշտպանությունը՝ ԲԴԽ-ի պարտականությունը: «Բարեվարք դատավորը պետք է լինի պաշտպանված, նրա գործունեությանը միջամտությունը՝ անհանդուրժելի եւ դատապարտելի»,- նման կարծիք է հայտնել Կարեն Թումանյանը եւ հավելել, որ ընտրվելու պարագայում իր ուշադրության կենտրոնում է լինելու դատավորի բարեվարքության հարցը:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են անկախ դատական համակարգ ունենալուն, դատական գործերի ավելի կարճ քննություն ապահովելու հարցում ԲԴԽ դերակատարությանը, դատավորների թվակազմի ավելացմանը, դատաիրավական բարեփոխումներին եւ այլն:  Թեկնածուն անընդունելի է համարել դատական գործերի վերաբերյալ հրապարակային քննարկումները:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ելույթում հնչեցրած դիտարկումներին, նշել է. «Որեւիցե մեկը չի ասում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ: Նաեւ պետք է արձանագրենք, որ մենք ինչպես ենք վերջին հարյուրամյակի ընթացքում, հասկանալի պատճառով, տրամադրված եղել մեր հարեւան երկրներին: Նույնկերպ թշնամաբար ենք տրամադրված եղել»:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am