National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.02.2024
Լրացումներ են առաջարկվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում
1 / 10

Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում:

Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել զինվորական եւ ոչ զինվորական ծառայողներին: Նախախարի տեղակալը նշել է, որ ընդունվել եւ գործում է ատեստավորման եւ դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար: Առաջարկվում է հավելավճար սահմանել նաեւ ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող՝ ապահովման կամ սպասարկման գործառույթներում  ներգրավված զինծառայողների համար:

Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ներկայում համակարգում կա շուրջ 600 քաղաքացիական եւ 1700 ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող զինծառայող:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվում է ՀՀ զինված ուժերի գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար սահմանել վարձատրության գործակիցներ:

Օրենքների նախագծերի փաթեթը Կառավարությունը համարել է անհետաձգելի:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն ընդունելի է, տրամաբանական: Ըստ նրա՝ ատեստավորումը կարեւորագույն պայման է եւ ճիշտ որոշում, որը կայացվել է Զինված ուժերի համար: Դրանով հնարավորություն է տրվում շարքային պայմանագրային զինծառայողին ստանալ 500-600 հազար դրամ աշխատավարձ՝ նախկին 120 հազարի փոխարեն: Դա, ըստ Վահագն Ալեքսանյանի, ոչ միայն սոցիալական խնդրի լուծում է, այլ նաեւ հնարավորություն՝ բարձրացնելու զինծառայողի պատրաստվածության մակարդակը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հարցը քննարկել է փետրվարի 21-ի նիստում եւ տվել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am