National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.02.2024
Երիտասարդ մասնագետների օրակարգն Ազգային ժողովում հագեցած է եղել. նրանք հանդիպումների շարք են ունեցել
1 / 17

Մշտական հանձնաժողովները պառլամենտարիզմի կարեւոր հենասյուներից են, քանի որ դրանց միջոցով է օրենսդիրը հիմնականում իրականացնում իր գործառույթները: Խորհրդարանական կառավարման ձեւում հանձնաժողովները կարեւոր մեխանիզմ են իշխող քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության շահերը հավասարակշռելու համար: Դրանք քաղաքական կոնսենսուսի ձեւավորման հարթակ են, քանի որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ներգրավվելով միեւնույն հանձնաժողովի մեջ, ստիպված են լինում կոնկրետ խնդիրների լուծման համար գալ ընդհանուր հայտարարի, այդ թվում՝ փոխզիջումների միջոցով. փետրվարի 21-ին Ազգային ժողովում ողջունելով Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի 2024 թվականի ընտրված մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների վերահսկողական գործիքները եւ դրանց կիրառումը» թեման:

Հանձնաժողովի նախագահն ի թիվս այլ ուղղությունների՝ խոսել է խորհրդարանում մշտական հանձնաժողովների ստեղծման, քանակի, ապա նաեւ դրանց անդամակցության եւ գործունեության հրապարակայնության մասին. «Նիստերի հանրայնացումը բխում է հանձնաժողովների գործունեության թափանցիկության բարձրացման եւ ժողովրդավարական պետությունում առաջնային մանդատ ունեցող ժողովրդի ներկայացուցիչների եւ հանրության միջեւ կապի ապահովման նպատակներից: Ժամանակակից խորհրդարաններում աշխատանքի էական մասը կատարվում է մշտական հանձնաժողովների միջոցով»,- բարձր գնահատելով մշտական հանձնաժողովների դերը խորհրդարանում՝ նշել է Գեւորգ Պապոյանը:

Խորհրդարանականը մշտական հանձնաժողովների կողմից ԱԺ վերահսկողության երկու ուղղություն է նախանշել. դրանք են օրենքների կատարման ընթացքի վերաբերյալ վերահսկողությունը եւ կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկությունների ստացումը:

«Պետք է նշել նաեւ, որ ԱԺ կանոնակարգը մշտական հանձնաժողովներին նշանակալի դերակատարում է վերապահում խորհրդարանական վերահսկողության մի շարք այլ ասպեկտներում, այն է՝ պետական մարմինների զեկույցների եւ հաղորդումների նախնական քննարկումը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողությունը»,- նշել է Գեւորգ Պապոյանն ու այս համատեքստում խոսել պետական բյուջեի ու դրա կազմման առանձնահատկություններից. «Պետական բյուջեն Կառավարության ֆինանսական պլանն է, որը կազմվում է մեկ օրացույցային տարվա համար: Սա տվյալ տարվա ընթացքում Կառավարության քաղաքականությունը ֆինանսավորող փաստաթուղթն է, որը ցույց է տալիս, թե պլանավորված գործողությունների համար ինչ ֆինանսական միջոցներ՝ ծախսեր են նախատեսված, եւ նշում, թե ինչ աղբյուրներից են գոյանալու այդ ֆինանսական միջոցները՝ մուտքերը, ներառյալ՝ եկամուտները: Տարեկան բյուջեն կազմելիս անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քաղաքականություն է երկիրը վարելու: Հաջորդ կարեւոր քայլը վարչարարությունն է»,- նշել է Գեւորգ Պապոյանն ու այս համատեքստում կարեւոր համարել ՀՀ արձանագրած 7 տոկոս տնտեսական աճը:

Օրակարգային հաջորդ հանդիպումը եղել է Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի եւ նույն վարչության առաջատար մասնագետ, ծրագրի շրջանավարտ Կարեն Ղազարյանի հետ: Բանախոսները ներկայացրել են խորհրդարանի դերն արտաքին քաղաքականության մեջ եւ դրա գլխավոր առաջնահերթությունները, խոսել Հայաստան-ԵՄ հարաբերություններից, միջազգային կազմակերպություններին ՀՀ ԱԺ անդամակցությունից, բարեկամական խմբերից եւ խորհրդարանական դիվանագիտությանը երիտասարդ մասնագետների աջակցությունից:

«Խորհրդարանական դիվանագիտությունն արտաքին քաղաքականության կարեւորագույն ձեւաչափերից մեկն է եւ համարվում է միջազգային արդյունավետ համագործակցության ամենակարեւոր գործիքներից: Այն վերաբերում է խորհրդարանականների կողմից ձեռնարկվող միջազգային գործունեության ամբողջ շրջանակին, երկրների միջեւ փոխըմբռնումը բարձրացնելուն, գործադիրի վերահսկողությունը եւ ժողովրդի ներկայացուցչությունը բարելավելու համար միմյանց օգնելուն եւ միջկառավարական ինստիտուտների ժողովրդավարական լեգիտիմությունը բարձրացնելուն»,- արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ասել է Տիգրան Սեյրանյանը:

Երիտասարդ մասնագետների հաջորդ բանախոսն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է եղել: Պատգամավորը նախ մանրամասն ներկայացրել է օրենսդրական գործընթացները, խոսել հանձնաժողովի եւ լիագումար նիստերի ու դրանց առանձնահատկությունների, գործադիրի նկատմամբ իրականացվող վերահսկողության, ներկայացուցչական դերի ու քաղաքացիների հետ կապի, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության մասին:

«Ողջունում եմ ծրագիրն ու երիտասարդ մասնագետների հետ տարվող աշխատանքները, քանի որ երբեմն մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ է անցած լինում արդեն հրապարակային քննարկվող օրենսդրական նախագիծը: Դուք՝ ծրագրի մասնակիցներդ, այս ամիսների ընթացքում հնարավորություն կունենաք աշխատել պատգամավորների եւ աշխատակազմի հետ, հասկանալ՝ ի՞նչ ճանապարհ են անցնում օրենսդրական նախաձեռնությունները կամ ԱԺ-ում կայացված որոշումները»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորը ներկայացրել է, թե ինչ աշխատանք է կատարում Ազգային ժողովում, խոսել մասնավորապես Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից, իր՝ վեհաժողովների եւ բարեկամական խմբերի անդամակցությունից, ներկայացրել ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի ստեղծման պատմությունները, առանձնահատկությունները ու կարեւոր համարել այդ կառույցներում հիմք հանդիսացող հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը: Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել պատգամավորին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ-ՌԴ, ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին, միջխորհրդարանական դիվանագիտությանը, ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի հանդեպ հնարավոր սանկցիաների կիրառմանը:

Բյուջեի ընդունումն ու դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը խորհրդարանական կառավարման համակարգում կարեւորել է ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Կիրակոսյանը: Բանախոսը ներկայացրել է բյուջետային գործընթացները, նշել, որ Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահված է միայն Կառավարությանը, ապա հայտնել, թե որոնք են բյուջետային վերահսկողության հարցում Ազգային ժողովին օժանդակող մարմինները:

Ընտրված երիտասարդները հարցեր են հնչեցրել, որոնք վերաբերել են ՀՀ պետական բյուջեին, կազմման քաղաքականությանն ու դրա՝ տարեցտարի ավելացման միտումներին:
 


27.06.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակն...

27.06.2024
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո' նախագահ, հարգելի' զեկուցողներ, հարգելի' գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, ո...

27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա'ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am