National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.02.2024
Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում
1 / 1

Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես կցանկանայի խոսել մեր հասարակության հիմնաքարի՝ ժողովրդավարության մասին: Ժողովրդավարությունն ավելին է, քան պարզապես քաղաքական համակարգ: Այն հույսի փարոս է, ժողովրդի իշխանության վկայություն, խաղաղության եւ զարգացման հիմք:

Վերջերս ավելի ու ավելի եմ մտածում, թե ինչու է միջազգային հանրությունը բախվում նման մարտահրավերների:

Դա տարբեր շահերն ու հեռանկարները կամ ուժային դինամիկան եւ աշխարհաքաղաքական մրցակցությունը չեն, եւ ոչ էլ նույնիսկ թույլ միջազգային ինստիտուտները եւ հակամարտությունների լուծման մեխանիզմների ձախողումը:

Ես վստահ եմ՝ հիմնական պատճառն այն է, որ մենք՝ որպես միջազգային հանրություն, ավելի ենք հեռանում մեր արժեքներից: Բռնապետությունն անտեսելը կամ դրա վրա աչք փակելը կարող են մեծ հետեւանքներ ունենալ համաշխարհային խաղաղության, կայունության եւ մարդու իրավունքների վրա:

Ժողովրդավարական ազգերը պատերազմի չեն ձգտում: Փոխարենը նրանք ձգտում են խաղաղության, կայունության եւ բարգավաճման՝ իրենց քաղաքացիների ու աշխարհի համար: Ավտորիտար վարչակարգերը հաճախ հենվում են արտաքին թշնամիների ստեղծման վրա իրենց իշխանությունը եւ բնակչության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակով: Արտաքին սուբյեկտներին քավության նոխազ դարձնելով՝ այս ռեժիմները շեղում են ուշադրությունն իրենց ներքին խնդիրներից, ճնշում այլախոհությունը եւ արդարացնում ռեպրեսիվ միջոցները: Այս ռազմավարությունը, ի վերջո, խաթարում է կայունությունը եւ հավերժացնում հակամարտության եւ ճնշումների շրջանը:

Նրանք խաղաղություն չեն ցանկանում: Ինչպես տեսնում ենք, նրանք նորանոր պահանջներ են ստեղծում՝ չկորցնելու արտաքին թշնամու գաղափարը, իրենց իշխանության բռնակալությունը: Կարեւոր է ընդունել, որ ժողովրդավարական երկրները զերծ չեն մնում աշխարհի ճնշումներից եւ բարդություններից: Նրանք վտանգի են ենթարկվում ավտորիտար ռեժիմների եւ այլ դերակատարների կողմից, ովքեր ձգտում են խարխլել ժողովրդավարական արժեքները եւ հակամարտություն հրահրել:

Եզրափակելով՝ մենք կարող ենք կանխել բռնակալությունը, ագրեսիան կամ պատերազմը՝ հասցեագրելով եւ բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը:

Թույլ տվեք վերահաստատել Հայաստանում ժողովրդավարությանը եւ մեր տարածաշրջանում խաղաղությանը մեր հավատարմությունը: Եկեք մերժենք ժողովրդավարության եւ պատերազմի միջեւ կեղծ երկփեղկվածությունը եւ փոխարենը ընդունենք այն համոզմունքը, որ ժողովրդավարության միջոցով մենք կարող ենք կառուցել ավելի խաղաղ եւ բարգավաճ աշխարհ գալիք սերունդների համար:

Շնորհակալություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am