National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.02.2024
Դեղերի շրջանառության ապահովման համար առավել հստակ իրավական հիմքեր կնախատեսվեն
1 / 2

«Դեղերի մասին» եւ կից օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները կնպաստեն դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների ոլորտի կարգավորմանը, կներդաշնակեցվեն դեղերի ներմուծման գործընթացները: Այս մասին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքի  կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրավակիրառ պրակտիկայում, այդ թվում՝ փորձաքննությունների իրականացման մասով: Նախարարի դիտարկմամբ օրենքը չի նախատեսում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ եւ մասնագիտական դիտարկումներ իրականացնող կազմակերպության սահմանում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացրել: Կառավարության որոշումները փոփոխելու համար անհրաժեշտ են լիազորող նորմեր:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ օրենքի էական թերություններից է նաեւ այն, որ նախատեսվում է զուգահեռ ներմուծման թույլտվության եւ դրա տրամադրման մերժման համակարգ՝ չհստակեցնելով կապը ներմուծման հավաստագրման գործընթացների եւ ներմուծման մերժման հիմքերի հետ: Նշվել է, որ փաթեթը կազմելիս հաշվի է առնվել ներմուծող ընկերությունների առաջարկները:

Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է կլինիկական փորձարկումների իրականացմանն ու դրանց նկատմամբ վերահսկողությանը, Վարդենիսում նախատեսված բժշկական կենտրոնում ախտաբանաանատոմիական հերձումների  համար նախատեսված ենթակառուցվածքների տեղակայմանը, օրինական ճանապարհով դեղերի ներմուծման հեշտացմանը, դեղերի շուկայում գնային քաղաքականությանը եւ այլ հարցերի:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Հրաչյա Հակոբյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am