National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
06.03.2024
Առաջարկվում է ՀՀ կառավարության համար նախատեսել լիազորող նորմ
1 / 6

Նախաքննական մարմիններում քննվող եւ քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով քիչ չեն նաեւ դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին:

Տարբեր հաշվեհամարներին նման կերպ կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, որոշ դեպքերում նույնիսկ խառնաշփոթ են առաջացնում: Դա վերացնելու նպատակով  նախագծով  կարգավորումներ են առաջարկվում: Նախագծով առաջարկվում  է ՀՀ կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ` սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման եւ հաշվառման, ինչպես նաեւ որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների եւ արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկվող նախագիծը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am