National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.03.2024
Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 3

Առաջին ընթերցմամբ քննարկված հաջորդ նախաձեռնությունը բխում է Կառավարության հանձնառությունից՝ բարելավել գործարար միջավայրը, ստեղծել լավ պայմաններ նորարարական կազմակերպությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման համար: Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով առաջարկվում է օրենքով սահմանել «ՍԵՅՖ/SAFE» տեսակի համաձայնագրերին վերաբերելի որոշակի դրույթներ:

Զեկուցողի խոսքով «ՍԵՅՖ/SAFE»-ն ապագա բաժնետիրական մասնակցության համար պարզ համաձայնագրերի ձեւ է, որով կազմակերպությունները հնարավորություն կստանան սկզբնական փուլում ներգրավվելու ֆինանսական միջոցներ:

Նշվել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխել է մասնավոր հատվածից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ պատգամավորը նշել է, որ փոփոխություններն էական ազդեցություն կունենան ներդրումային մթնոլորտի բարելավման վրա:

Հարցը քննարկվել է մարտի 19-ի ԱԺ նիստում եւ ընդունվել առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am