ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին Բելգիա կատարած այցի շրջանակում Ազգային ժողովի պատվո մեդալով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիին եւ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի:
Պատվո մեդալով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը: