National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.03.2024
Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
1 / 10

2023 թվականից սկսած իրականացվել են այնպիսի ծրագրեր, որոնցից է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց եկամտային հարկ վճարելու գործիքների ներդրման միջոցով ավելի պարզեցնել դրանց գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 21-ի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Անդրադառնալով ծրագրի առավելություններին՝ նախարարը նշել է, որ հայտատուները հնարավորություն կստանան եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց եւ իրենց ընտանիքի համար կատարված կրթական, սոցիալական, առողջապահական ծախսերը. կրթության գծով մինչեւ 100.000, իսկ առողջապահության մասով՝  մինչեւ 50.000 դրամ տարեկան:

Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանն ընդգծել է կապիտալ ծախսերի աճը նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ: 2023 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են 105 մլրդ դրամով՝ կազմելով 494 մլրդ դրամ. աճել է նաեւ սոցիալական եւ տնտեսական ծախսերի թիվը՝ կազմելով շուրջ 209 մլրդ դրամ: Շուրջ 46,6 տոկոսով աճել են համայնքային ներդրումային ծրագրերը, գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները:

Նախարարի խոսքով պարտք/ՀՆԱ հարաբերության օպտիմալ շեմերը գնահատելու եւ պարտքի կառուցվածքի գնահատմանն ուղղված արտարժույթով պարտքի հետգնման գործառույթների մասով դրամի արժեւորման պայմաններում 7,15 տոկոսի եկամտաբերությամբ՝ 500 մլն դոլար ծավալով 2025 թվականի մարման եվրոպարտատոմսերից կատարվել է շուրջ 187 մլն դոլարի պարտատոմսերի ետգնում: Այն միտված է վերաֆինանսավորման ռիսկի նվազեցմանը: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման եւ հարկային բեռի սահմանման նպատակով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ բարձրացվել են ակցիզային հարկերի դրույքաչափերը:

Նախարարը նշել է նաեւ, որ Ֆինանսների նախարարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց շրջանակներում կատարվել է հարկերի արտոնության արդյունավետությանն ուղղված վերլուծություն:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Լրամշակման նպատակով մինչեւ երկու ամսով հետաձգվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am