National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.04.2024
ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը
1 / 20

Մենք հերթական անգամ մեր ավանդույթները չենք խախտում եւ նշում ենք Հանամիի տոնն Ազգային ժողովի  այգում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան,  այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել այս կարեւոր գործում. ողջունելով ներկաներին՝ ասել է ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: «Այս միջոցառումը լավ առիթ է՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրներից մի պահ կտրվելու եւ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար»,- նշել է բարեկամական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ նախատեսված է  նաեւ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ:

Ապրիլի 1-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԱԺ այգում արդեն 9-րդ անգամ նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ  հյուրեր:

«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ ներկա գտնվել ՀՀ ԱԺ-ի բակում տեղի ունեցող Հանամիի միջոցառմանը եւ այս գեղեցիկ, արեւոտ օրը վայելել սակուրայի գեղեցկությունը: Սակուրաները ծաղկել են, ինչպես ծաղկել են հայ-ճապոնական հարաբերությունները»,- իր խոսքում ընդգծել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպությանը, Ազգային ժողովին, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբին՝ Հանամի տոնին նվիրված միջոցառումը կազմակերպելու համար:

Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը  ներկայացրել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Արմենուհի Սիսյանին՝ նշելով, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել եւ տպագրվել են 32 լեզուներով, որոնց թվում՝ նաեւ ճապոներեն:

Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն է: Սակուրաների տնկարկումը ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Տնկարկումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ ու Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցներին:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի արարողություն. ներկաները  ծաղկած   սակուրաները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով՝ ի նշան խաղաղության:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am