Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում աշխատանքները կսկսի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմումՍտրասբուրգ կմեկնեն Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը:
ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակներում կնշվի նաեւ Հայաստանի Հանրապետության ԵԽԽՎ-ին անդամակցության հինգ տարին: