National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.04.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանը
1 / 14

Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ:

Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ամենատարբեր ուղղություններով Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: «Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, սոցիալական, տեխնիկական աջակցությանը, այլ նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում Ճապոնիայի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշմանը»,- նշել է Բաբկեն Թունյանը:

Բարեկամական խմբի անդամները, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ընդգծել են, որ այն շարունակում է մնալ լարված եւ խոցելի: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է գերի պահել մեր հայրենակիցներին, ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, չի դադարում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: Ընդգծելով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը` բարեկամական խմբի անդամները նշել են, որ այդ նպատակին հասնելու համար կարեւոր է գործընկեր երկրների աջակցությունը, ինչպես նաեւ թիրախային հայտարարությունները եւ քայլերը` զսպելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հավակնությունները:

Պատգամավորները բարձր են գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակիցներին Ճապոնիայի ցուցաբերած աջակցությունը:

Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ տնտեսական համագործակցության հարցում առկա է չիրացված ներուժ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ Ճապոնիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հայ-ադրբեջանական բանակցություններին: Աոկի Յուտակայի խոսքով Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը եւ պատրաստ է աջակցել դրանց:

Կողմերը միակարծիք են եղել, որ թե' Ճապոնիան եւ թե' Հայաստանը կիսում են ընդհանուր արժեքներ` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ օրենքի գերակայություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am