National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 3

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Հիմնական փոփոխությունները` այստեղ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի եւ շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկումների արդյունքում Կառավարությունն առաջարկել է փաթեթում կատարել որոշ փոփոխություններ: «Նախագծում առկա էին տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ, որոնք առաջարկում ենք ամբողջությամբ շտկել»,- տեղեկացրել է զեկուցողը եւ հավելել` առաջարկվում է նաեւ կատարել այլ փոփոխություններ: Մասնավորապես, ավելացվում են հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դատական ակտերը, ինչը, ըստ փոխնախարարի, բխում է Քրեական դատավարության  օրենսգրքի համապատասխան հոդվածներից: Սահմանվում է, որ հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքից եւ կրում է նրա պարտականությունները` առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման: Լեւոն Բալյանն ընդգծել է, որ այդ կարգավորումը չունենալու դեպքում պահանջատերը կարող էր մասնակից չդառնալ ածանցյալ վարույթին` այդպիսով զրկվելով ածանցյալ վարույթում իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործիքակազմից:

Նախատեսվում է, որ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից:

Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am