National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.04.2024
Կառավարության կողմից առաջարկվում է ՀՌՀ նախագահի եւ անդամի գործակիցները վերանայել ու համամասնորեն բարձրացնել
1 / 3

Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան: Ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում:

«Ելնելով «Վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից` այն է, որ վարձատրության քաղաքականությունը պետք է լինի խարսխված արդարության, համադրելի գործակիցների եւ պատասխանատվության ու պարտականություններին համաչափ, Կառավարությունն առաջարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի գործակիցները նույնպես վերանայել եւ համամասնորեն բարձրացնել»,- նշել է Վաչե Քալաշյանը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամի պարտականություններին ու լիազորություններին, Անկախ պետական մարմինների վարձատրության գործակիցներին, վարձատրության քաղաքականության միասնականությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է` ինչպիսի՞ն է Անկախ մարմինների վարձատրության սկզբունքը, ո՞ր կոլեգիալ մարմինն է ամենաբարձրը վարձատրվում, եւ արդյո՞ք կան վարձատրության անհամապատասխանություններ գործող մարմիններում: «Մենք ունենք 6 անկախ պետական մարմին, որոնցից վարձատրության ամենաբարձր գործակիցը ԲԴԽ նախագահինն ու անդամինն է»,- պատասխանել է Վաչե Քալաշյանը:

«Պետք է հարգվի սահմանադրական կարգավիճակը, ինչից ելնելով էլ` պետք է կատարվի ներկայացված փոփոխությունը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը` հավելելով, որ Անկախ մարմինների գործառույթների մեջ չպետք է լինի հսկայական անջրպետ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ հետագա մասնագիտական քննարկումներում վարձատրության բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ վիճահարույց խզվածքներին եւ հաղթահարել որոշակի աղավաղումները: «Կառավարության կողմից հաստատված բարեփոխումների ռազմավարությամբ դա նույնպես նախատեսված է, եւ մինչեւ 2026 թվականը մենք հանձնառություն ունենք իրականացնելու այդ բարեփոխումը»,- ասել է Վաչե Քալաշյանը:

Նախագիծը ստացել է դրական  եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am