National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.04.2024
Օրենսդրական կարգավորմամբ կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կդառնա
1 / 4

Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նախատեսվում է Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում պեստիցիդների (թունաքիմիկատների) եւ ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում:

Կսահմանվի վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը: Կսահմանվի նաեւ «ազգային ռեֆերենս լաբորատորիայի» հասկացությունը, կխմբագրվի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը: Տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է օրենքից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի» բառերը, քանի որ կան սահմանված «պեստիցիդներ» եւ «ագրոքիմիկատներ» բառերը: Առաջարկվում է նաեւ սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը:

Օրենսդրական կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նրա խոսքով անհրաժեշտ է նաեւ ամրագրել կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման, ինչպես նաեւ   կերային հավելումների  ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները, եւ վերը նշված լիազորությունները վերապահել ոլորտի քաղաքականությունը մշակող համապատասխան նախարարությանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը, կարեւորելով նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները, գործադիր մարմնի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով հետագայում Հայաստանում արտադրվող պեստիցիդների մասով երկու տարի փորձաքննական ժամկետը կարող է արգելել ներդրումները, քանի որ ներդրողների համար այդ ժամկետը կարող է երկարատեւ լինել: Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է փոփոխություններն այդ ոլորտում, որոնք կարող են խթանել ներդրումները: Միքայել Թումասյանն անդրադարձել է նաեւ ժամկետանց ապրանքների, դրանց ոչնչացման նորմերի մասով կարգավորումներին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am