National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.04.2024
Հեռավար աշխատանքային քննարկում Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի անդամների հետ
1 / 6

Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) հավաքագրում է աշխարհի 173 երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվություն բազմաթիվ շտեմարաններից եւ կազմում ամենամսյա տեղեկատվություն-հաղորդում ժողովրդավարության առաջընթացի կամ հետընթացի մասին. Հայաստանը եւս ընդգրկված է այդ երկրների ցանկում:

Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի անդամների հետ ապրիլի 2-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության զարգացման հետազոտությունը, ինչպես նաեւ վերջին հինգ տարիներին տեղի ունեցած փոփոխությունները:

«Մեզ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի մեթոդաբանությամբ է տեղի ունենում գնահատումն ու ընդհանուր տեղեկատվության կազմումը եւ արդյո՞ք Հայաստանի հետ կապված ներառված են բազմազան տեղեկատվական բազաներ, մեդիաներ»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: Նրա գնահատմամբ այն մեթոդաբանությունը, որը կիրառում է Շվեդիայի ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը, արդյունավետ է եւ հնարավորություն է տալիս ճշգրիտ ու անաչառ տեղեկատվություն տրամադրել երկրների ժողովրդավարության տարբեր բաղադրիչների վերաբերյալ: Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ այն նաեւ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Քննարկման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հարցադրումները Հայաստանի հետ կապված տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանության, մշտադիտարկման գործիքների վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am