National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.04.2024
Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ
1 / 3

Հարկային կարգապահությունը զարգացնելու եւ խթանելու նպատակով Կառավարության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցողը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էր:

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի գումարների փոխհատուցում տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կհամապատասխանեն հարկային կարգապահական չափորոշիչներին: Սակայն օրենքի նախագծով առաջ եկած իրավախախտումների դեպքում կազմակերպությունները կզրկվեն տվյալ արտոնություններից: Կարգապահական որոշակի նորմերը ենթադրում են այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների ոչ պատշաճ պահպանությունը, աշխատողի աշխատանքի ընդունման օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու, անապրանք փաստաթղթերի դուրսգրման կամ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը, լիցենզավորման ենթակա այլ գործունեության տեսակները եւ այլն: Այլ սահմանափակումներից են նաեւ հարկային հաշվարկը սահմանված ժամկետում երկու եւ ավելի անգամ չներկայացնելու դեպքերը, ստուգման կամ այլ վարչական ակտով 5 մլն դրամ եւ ավելի չափով պարտավորություն առաջադրելը եւ այլն:

Փոխնախարարի խոսքով առաջարկվում է իրավախախտումների ցանկը կրճատել: Մասնավորապես, հանել երկու եւ ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային հաշվարկները հարկային մարմնին չներկայացնելու, ստուգման կամ վարչական ակտով 5 մլն դրամ կամ ավելի չափով առաջադրելու կետերը, իսկ ավելի պարզ իրավախախտումների պարագայում սահմանվում է երկուական խախտում, որը կազմակերպություններին կամ նրանց մասնակիցներին հնարավորություն է տալիս առաջին իրավախախտման դեպքում չզրկվել իրենց հարկը հետ ստանալու իրավունքից: Անցումային հարաբերությունների կարգավորման նպատակով առաջարկվում է օրենքն ուժի մտցնել 2025 թվականի հունվարի 1-ից եւ այն տարածվի նաեւ 2024 թվականի եւ հետագա տարիների գործունեության արդյունքներով բաշխվող շահաբաժինների վրա: Ըստ նախագծի ներկայացված տարբերակի` տվյալ օրենքն ուժի մեջ էր մտնելու 2024 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառվելու էր դրանից հետո հարկային մարմին ներկայացաված դիմումների վրա: Փոխնախարարը կարեւորել է նաեւ որոշակի ժամանակահատվածում կարգապահական հարցերի շտկման պարագայում հարկի հետ ստանալու իրավունքի վերականգնման հնարավորությունը:

Ստուգման ընթացակարգերը կիրառելու ժամանակ տնտեսվարողների եւ տեսուչների միջեւ ծագող վեճերը բացառելու նպատակով արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից նախատեսվում է ստուգման գործընթացներն իրականացնել տեսանկարահանման միջոցով:

Արման Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ընդգծել, որ հնչած դիտարկումները եւ առաջարկությունները հաշվի կառնվեն եւ լրամշակված ձեւով կներկայացվեն առաջիկայում:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am