National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2024
Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Ռուստամ Բաքոյան
1 / 5

Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Մենք հստակ ճանապարհ ենք ընտրել, եւ մեր ընտրած ճանապարհի, մեր քաղաքական գործունեության գնահատականը տալիս են միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանց գնահատականներն ի գիտություն են գործող իշխանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:

Ռուստամ Բաքոյանն ուսանողների հետ զրուցել է վերջին երեսուն տարիների Հայաստանի անցած ճանապարհի մասին, անդրադարձել այդ ընթացքում տեղի ունեցած սխալներին ու ձեռքբերումներին:

Նրա կարծիքով ներկայում Հայաստանի անվտանգությունը երկու ուղղություններով պետք է ապահովել ու ամրապնդել՝ դիվանագիտական եւ ռազմական:

Անդրադառնալով Հայաստանում գրանցված տնտեսական աճին՝ պատգամավորը նշել է, որ երկրի անվտանգությունը սկսում է տնտեսությունից:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ռուստամ Բաքոյանը խոսել է դատաիրավական համակարգի արդիականացման, բարեփոխումների, պետական պարտքի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, արտաքին մարտահրավերների մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am