National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.04.2024
Ծրագրի իրականացման արդյունքում կնվազեցվի 6 պոլիկլինիկայի եւ 32 մանկապարտեզի էլեկտրաէներգիայի սպառումը
1 / 7

Մեր կարծիքով կարեւոր եւ օգտակար վարկային համաձայնագիր է եւ լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած եւ բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երեւանի հանրային նշանակության շենք-շինությունների, այս դեպքում` մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը: Զեկուցողի խոսքով ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, Երեւանի քաղաքապետարանի  համաֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվող վարկը`  25 մլն եվրո, ԵՄ հարեւանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը` 10.1 մլն եվրո:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:

2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» 25 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխում. 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում` Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական եւ ներդրումային պլանի 5-րդ` «Ներդրումներ Երեւանում. խելացի եւ կանաչ Երեւան» ուղենիշի ներքո: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի` 6 պոլիկլինիկաների եւ 32 մանկապարտեզների էներգիայի սպառումը:

Փոխնախարարի տեղեկացմամբ շենքերի ցանկը նախնական է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը  մանրամասներ է ներկայացրել ընդհանուր ծրագրի բովանդակությունից, նշել, որ առաջին ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, ինչի արդյունքում ապահովվել է մանկապարտեզների շենքերի սեյսմակայունությունը, ավելացել` էներգախնայողությունը: Առաջին ծրագրի աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին:

Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am