National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.04.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին
1 / 10

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, միջազգային հարթակներում իրականացվող աշխատանք, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգային խնդիրներ. այս թեմաների շրջանակում է ընթացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ուսանողների հանդիպումը:

Սարգիս Խանդանյանը մանրամասնել է մեր երկրի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները, խոսել խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկությունների մասին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու անվտանգային մարտահրավերները: Պատգամավորի գնահատմամբ անվտանգության երաշխիքը մեր երկրի դիմադրողականության բարձրացումն է, քաղաքական ակտիվ աշխատանքը, գործընկեր պետությունների աջակցությունը, շուկաների հասանելիությունը, զինված ուժերի բարեփոխումները: Այս համատեքստում նա կարեւորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշել, որ դրա իրականացման հեռանկարով հետաքրքրված են մի շարք երկրներ:

Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման սպասելիքների վերաբերյալ: Ըստ Սարգիս Խանդանյանի՝ այս հանդիպման ձեւաչափն աննախադեպ է եւ կարեւոր է Հայաստանի միջազգային դերի տեսանկյունից:

Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի արտոնագրերի ազատականացմանը, հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների համատեքստում իրականացվող քայլերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am