National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.04.2024
Վարկային համաձայնագրով նախատեսվող ծրագիրը կֆինանսավորվի 60 մլն 90 հզր եվրոյի չափով
1 / 1

2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով վարկ: Վարկի ժամկետը 27 տարի է, մարման ժամկետը՝ 17: Նախատեսված է 10 տարի արտոնյալ ժամկետ: Վարկի տոկոսագումարը 6-ամսյա EURIBOR է՝ լողացող + 0.8 տոկոս մարժայով, պարտավորության վճարը՝ տարեկան 0.15 տոկոս դրույքաչափ:

ԱԺ հերթական նիստում համաձայնագրի վավերացման հարցը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երեւանի մի քանի վարչական շրջաններ: Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Նախատեսվում են հետիոտնային գետնանցումներ՝ շարժունակության խանգարում ունեցող անձանց համար համընդհանուր հասանելիությամբ, ճանապարհային անվտանգության ենթակառուցվածքներ, հարակից ջրահեռացման համակարգեր, դիմակայության շեշտադրումով կանաչապատում, նաեւ՝ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում:

Միջանկյալ երկրորդ արդյունքի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաեւ Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի այլընտրանքային ճանապարհի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, որոնք կֆինանսավորվեն ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ՝ շուրջ 700,000 ԱՄՆ դոլարի չափով:

Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 10-ի նիստում:

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հարցը քննարկվել է փակ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am