National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.04.2024
Խորհրդարանի քննարկմանն են ներկայացվել մի շարք օրինագծեր
1 / 1

Ազգային ժողովն ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը:

Կարգավորումները` այստեղ:  
  
Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող համակարգային բարեփոխումները կնպաստեն, որ բժիշկները տարեցտարի բարելավեն իրենց գործնական հմտություններն ու գիտելիքները: Խնդիրների պարագայում օրենսդրական փաթեթով ամրագրվող գործիքակազմով բժիշկներին հնարավորություն կընձեռվի որոշակի փորձաշրջան անցնելու, գիտելիքները լրացնելու եւ խնդիրներն ուղղելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով լայնամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները լուծելու, ինչպես նաեւ կհստակեցվեն դեղերի ներմուծման, կլինիկական փորձաքննությունների իրականացման կարգավորումները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաեւ լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին, կապահովվի  օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ այլ իրավական ակտերի դրույթներին:

Կարգավորումները` այստեղ:  
 
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Կարգավորումները` այստեղ:  
  
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի եւ շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Փաթեթով ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Զեկուցողի խոսքով նախաձեռնության ընդունմամբ հնարավորություն կընձեռվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը, ապահովել շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ գործիքակազմ: Նշվել է, որ անհրաժեշտ իրավական հիմքեր ներդնելու արդյունքում հնարավոր կլինի ունենալ հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որին քաղաքացին իսկապես կվստահի:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարությունը կատարել է խմբագրական բնույթի փոփոխություններ. նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները` այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ քննարկվել է ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Նախաձեռնությամբ սահմանվում են հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանի առաջարկությամբ փաթեթը լրացվել է «Սահմանադրական դատարանի մասին» եւ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերով:

Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը նույնպես ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Փոփոխությունների նպատակն է ամբողջականացնել բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերը: Նախատեսվում են բարեվարքության ընթացիկ ստուգման կարգավորումներ ներդնել դատավորների, դատախազների, Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Առաջին ընթերցումից հետո Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա Կառավարությունը փոփոխություններ է կատարել փաթեթում:

Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները` այստեղ:

«Այն անձինք, որոնք մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը չեն անցել բարեվարքության ուսումնասիրություն, 2024-2027 թվականներն ընկած ժամանակահատվածում, ըստ որոշակի հերթականության, կանցնեն բարեվարքության իրենց առաջին ընթացիկ ուսումնասիրությունը: Իսկ այն անձինք, որոնք մինչ այս նախաձեռնության ուժի մեջ մտնելը պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության ուսումնասիրություն, ընթացիկ ուսումնասիրություն կանցնեն ընդհանուր կարգով»,- ընդգծել է փոխնախարարը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am